Чт. Май 23rd, 2024

Թուրքիայի Այդընջըք շրջանում (Մերսին նահանգ) ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ինը և վիրավորվել 30 մարդ։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները;

Մասնավորապես նշվում է, որ Անթալիայից Մերսին ուղեւորվող մարդատար ավտոբուսը շրջվել է Այդընչիք շրջանի Սարիյեր թունելների ելքի արգելապատնեշներին բախվելուց հետո։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։