Чт. Май 23rd, 2024

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը ռուսական Վորոնեժի վրա։ Այս մասին Վորոնեժի մարզային ղեկավար Ալեքսանդր Գուսեւը հայտնել է իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ հարձակումից հետո հրդեհվել է բազմաբնակարան շենքի պատշգամբը, սակայն կրակը մարվել է։ Եվս երկու բազմաբնակարան շենքերում և որոշ մասնավոր շենքերում կոտրվել են պատուհաններ։

Վորոնեժի Սովետսկի թաղամասի տներից մեկի բնակիչները տարհանվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Բացի այդ, քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 11-ամյա աղջիկ է վիրավորվել։

Նշվում է, որ անչափահաս աղջիկը ձեռքի, ոտքի և պարանոցի վերքեր է ստացել։ Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, հավելել է մարզպետը։