Ср. Май 29th, 2024

Պերմի երկրամասի մայրուղիներից մեկում բանվորներ տեղափոխող ավտոբուսի և մեքենայի բախման հետևանքով երեք մարդ է զոհվել. հայտնել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը Telegram-ի իր ալիքում։

Գերատեսչության տվյալներով՝ առավոտյան Պերմ-Բերեզնիկի ավտոճանապարհին Renault Logan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի հատված, որտեղ բախվել է բանվորներ տեղափոխող HIGER ավտոբուսին։

Վթարի հետևանքով մեքենան վարող թոշակառուն, ինչպես նաև մեքենայի մեջ գտնվող երկու հոգի ստացած վնասվածքներից մահացել են։ Ավտոբուսի աշխատողները չեն տուժել։

«Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները, որի հետևանքով երեք մարդ է մահացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Renault Logan մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1943 թ. ծնված կորցրել է կառավարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։