Пн. Май 27th, 2024

Հունվարի 17-ին՝ ժամը 03:23-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից շինությունում (30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։ Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։

Նյութի աղբյուր