Пн. Фев 26th, 2024

Armlur.am-ը քաղաքացիների ահազանգով մեկնեց Արաբկիր վարչական շրջան, որտեղ ապամոնտաժվում էր քաղաքացի Շահեն Վաղարշակյանի եղբորը՝ Մհեր Վաղարշակյանին պատկանող շինությունը։

Ըստ քաղաքացու, շինության շինթույլտվության ժամանակը լրացել է և արդեն 2 տարի այն որպես լցակայան չի օգտագործվում։ Իսկ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Կարապետյանն ասաց, որ քաղաքացին ծանուցվել է և որոշում է կայացվել քաղաքային պատկանելության հողակտորի վրա գտնվող շինությունն ապամոնտաժել, իսկ քաղաքացին պնդում է, որ իրեն թույլ չեն տալիս դիմել դատարան կամ երկարաձգել ժամկետը։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

 

Նյութի աղբյուր