Ср. Май 29th, 2024

Հայաստանի շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է:

2024 թվականի Հայաստանի կանանց առաջնության 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Սուսաննա Գաբոյանը, Ալվարդ Ստեփանյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը: Միավորը կիսեց Գրիգորյան-Կոբակ զույգը:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5 միավորով Սուսաննա Գաբոյանն է: 4-ական միավոր ունեն Միլենա Գասպարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը:

Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր:

Նյութի աղբյուր