Вс. Апр 21st, 2024

Արմեն-Արմոս Մարտիրոսյանը գրում է.

Մեր պայծառ ու մարդասեր Տիկոն էսօր լքեց մեզ:

Մեկ տարի առաջ՝ օգոտոսի 17-ին՝ Տիկոյի ծննդյան 12-ամյակը քաղաքից դուրս նշեցինք, որտեղ նա ինձ նվիրեց Պիտերի եկեղեցուց բերված ամուսնության ու ընտանիքի խորհրդանիշ հանդիսացող այս սրբապատկերը: Էդ ժամանակ կնոջս հետ նոր էի սկսել շփվել, ավելին՝ մի քանի օր հետո մեր առաջին ժամադրությունն էր լինելու:

Մի քանի օր առաջ արդեն կնոջս հետ մասնակցեցինք իր ծննդյան 13-ամյակին, շատ ծանր գիտակցությամբ, որ սա մեր լուսավոր տղայի վերջին ծնունդն ա լինելու: Արեցինք առավելագույնը, որ նա հնարավորինս վայելի այդ օրը, չգիտեմ՝ որքանով ստացվեց, բայց մենք իրեն հնարավորինս շատ սեր փոխանցեցինք:

Էսօր առավոտյան մեր սիրելի Տիկոն լքեզ մեզ: Հարազատներն ասում են՝ հանգստություն առավ իր սիրունագույն ժպիտը դեմքին, խաղաղության մեջ:

Շնորհակալ եմ քո «օրհնանքի» համար, Տիկ: Ես սիրում եմ հավատալ խորհդանշական իրադարձություններին և ունեմ վստահություն, որ քո այս նվերի միջոցով փոխանցված սերն ու հոգատարությունն իր ազդեցությունն են ունեցել իմ ներկայիս երջանկության վրա:

Գործի բերումով փորձում եմ երեխաների ու նրանց հարազատների հետ երբեք շատ չմտերմանալ. դա իմ մասնագիտական գործին կարա նաև խանգարի, բայց էս դեպքում չստացվեց: Հիմա մոտս զգացողություն ա, որ
փոքր եղբայր եմ կորցրել:

Ընտնիքին ու հարազատներին մեծագույն համբերություն եմ մաղթում, ձեր կողմից արվեց հնարավորն ու անհնարինը:

Շնորհակալ ենք Արյունաբանականի ու Պիտերի բժիշկներին կատարված մեծ աշխատանքի համար:

Մնաս խաղաղությամբ, բարեսիրտ ու ժպտադեմ եղբայր: