Сб. Апр 20th, 2024

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը սեպտեմբերի 1-ին մեծ անակնկալ է պատրաստել իր վարչական շրջանի բնակիչների համար: Այդ օրը մեծ համերգ է կայանալու Դրո-Պարույր Սևակ այգում, որտեղ իրենց կատարումներով հանդես կգան Սիլվա Հակոբյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Սարգիս Ավետիսյանը և այլք:

Վարչական շրջանի ղեկավարը սիրով հրավիրում է բոլորին ներկա գտնվելու համերգին, որտեղ կկայանա նաև իր և քաղաքացիների հանդիպումը`ջերմ մթնոլորտում:

Հովակիմյանը կպատասխանի նաև քաղաքացիների բոլոր հարցերին, որը կապված կլինի նաև սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Նյութի աղբյուր