Пн. Май 27th, 2024

Աֆղանստանում Falcon 10 բիզնես-ջեթի կործանումից փրկվածներից մեկը հասել է տեղի գյուղ և օգնություն խնդրել, հայտնում է Afghanistan International պորտալը։

«Տեղի բնակիչներն ասում են, որ օտարերկրացին հասել է Քոֆ Աբ շրջանի Պեդու գյուղ և օգնություն խնդրել՝ օգտագործելով ժեստերի լեզուն»,- պարզաբանում է հրատարակությունը։

Ավելի վաղ Pajwak գործակալությունը հայտնել էր, որ Falcon 10-ը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում։ Ինքնաթիռը մասնավոր բժշկական տարհանման թռիչք էր իրականացնում Թաիլանդի Պատտայա քաղաքից Մոսկվա՝ երկու տեխնիկական վայրէջքով։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող չորս մարդ ողջ է մնացել, ևս երկուսի ճակատագիրը ճշտվում է։

Նյութի աղբյուր