Пн. Май 20th, 2024

Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հյուրն է երգիչ Տիգրան Ասատրյանը։ Վերջինս հաղորդման շրջանակներում խոսել է ԱՄՆ բանտում հայտնվելու, ծանր փուլի, Արտաշ Ասատրյանի հետ հաշտության մասին։

«Ես եկա Միացյալ նահանգներ, իմ ընտանիքի հետ, կնոջս, երկու երեխաներիս հետ։ Նոր աշխարհ էր, նոր միջավայր, և փառք Աստծո հարմարվեցինք։ Տեղափոխվելուց հետո, տարիներ անց՝ 2007 թվականին հայտնվեցի բանտում։

Շատ բարդ ժամանակաշրջան էր, բայց դա էլ հաղթահարեցինք։ 2001 թվականին, երբ եղան Նյու Յորքի բոլորիս հայտնի դեպքերը, ովքեր թուղթ չունեին, էմիգրացիոն ծառայությունները փորձում էին ճշտել, ովքեր են։

11 ամիս անցկացրեցի ԱՄՆ բանտում։ Այդ ամեն ինչը, նեղությունը, դժվարությունը ես հաղթահարել եմ հանուն իմ ընտանիքի, իմ երեխաների ապագայի»։