Чт. Фев 29th, 2024

Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները, օգոստոսի 23-ին, ժամը 12.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել երեք հոգու:

Անձնական խուզարկությամբ 33-ամյա մի տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, իսկ 36-ամյա տղամարդու մոտ` ծալովի դանակ:

Կատարվում է նախաքննություն:

Նյութի աղբյուր