Ср. Май 29th, 2024

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առևանգման դեպքով մինչ օրս որեւէ կասկածյալ չկա, ու իրավապահպերը ենթադտյալ առեւանգողներին չեն գտել։

Դեպքի վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։ Ծավալուն քննություն է հիմա իրականացվում՝ նախաքննությամբ հաղորդմամբ ստացված տվյալները ստուգելու նպատակով։

Ոստիկանությանը տրվել են նաև հանձնարարություն՝ քննության համար նշանակություն ունեցող տեղեկություններ, տվյալներ ձեռք բերել և փոխանցելու վարույթ իրականացնող մարմնին»,- մանրամասնել էր ՔԿ մամլո խոսնակ գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նա ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր