Ср. Май 29th, 2024

Սուպերլիգայի ղեկավարությունը մեկնաբանել է մրցաշարի ֆուտբոլային հանդիպումներն անվճար հեռարձակելու հայտարարությունը:

Սուպերլիգայի գործադիր տնօրեն Բերն Ռայհարտը խոստացել էր, որ եթե մրցաշարի գաղափարը կյանքի կոչվի, ապա բոլոր հանդիպումները կհեռարձակվեն անվճար:

«Ինչու ամսական վճարել 40, 50, 60 կամ 170 եվրո, որպեսզի հնարավորթյուն ունենաս ֆուտբոլ նայել:

Gmail-ը, WhatsApp-ը և Instagram-ն անվճար են, սակայն նրանք լուրջ գումարներ են վաստակում յուրաքանչյուր օգտատիրոջից: Մեր լիգայի բոլոր հանդիպումներն անվճար են լինելու»,- Ouest France-ին տված հարզազրույցում ասել է Սուպերլիգայի գլխավոր քարտուղար Անաս Լագրարին:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում էր կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում են կազմավորել Սուպերլիգան:

Նյութի աղբյուր