Пн. Май 20th, 2024

Երեկ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Չինաստանում, որը զգացվել էր նաև Ղազախստանում և Ղրղզստանում։

Տեղեկություններ կային, որ Ալմաթիում մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոցներ։

Ալմաթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո 44 մարդ դիմել է բժշկական օգնության, այս մասին հայտնում է այդ Ղազախստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ։

Բացի այդ, բուժօգնություն է ստացել նաև տասը երեխա։ Նրանցից հինգը հոսպիտալացվել են, հինգը ուղարկվել են ամբուլատոր բուժման։