Пн. Май 20th, 2024

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը անակնկալ հայտնվել են «Բոբ Մարլի. Մեկ սեր» ֆիլմի պրեմիերային Ջամայկայում, հայտնում է բրիտանական People ամսագիրը: Ֆիլմի ցուցադրությունը կայացել է Քինգսթոնի «Կարիբ» թատրոնում:

Դքսուհին կրել է սև երեկոյան զգեստ՝ երկար ու լայն փեշով, իսկ արքայազն Հարրին պրեմիերային ներկայացել է դասական կոստյումով և սպիտակ վերնաշապիկով:

Կինոնկարը պատմում է Բոբ Մարլիի կյանքի և երաժշտության մասին, ով սերունդներին ոգեշնչում է սիրո և միասնության կոչերով, ինչպես նաև հեղափոխական երաժշտության պատմության մասին:

Նշենք, որ զույգը Կարիբիաններում եղել էր 2017 թվականին՝ մասնակցելու արքայազնի ընկերներից մեկի հարսանիքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արքայազն Հարրին արժանացել էր «Օդային ուժերի կենդանի լեգենդ» մրցանակի՝ Մեծ Բրիտանիայի թագավորության օդուժում իր ծառայության համար:

Նյութի աղբյուր