Пт. Июн 14th, 2024

 

Գ երիների նոր խմբի վերադարձ է սպասվում

Գ երիների նոր խմբի վերադարձ է սպասվում

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ա գրեսիայի հետևանքով գ երեվարված ևս 6 զինծառայող շարունակում է մնալ Բաքվի բանտում։ Դեկտեմբերի 29-ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձան ևս 5-ը, չնայած հարազատները հույս ունեին, որ բոլոր 11 գ երեվարվածները տուն կվերադառնան։

Գ երիների նոր խմբի վերադարձ է սպասվում

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Շիրակի մարզից գ երեվարված պայմանագրային զինծառայողի կինը՝ Լիլիթը, պատմել է, որ մինչ օրս էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ստանալ չի հաջողվում, չնայած տարբեր աղբյուրներից տեղեկացել են, որ հունվարի 6-ին, հնարավոր է, գ երիների նոր խմբի վերադարձ։
«Տարվող աշխատանքներից տեղեկություն չունեմ։ Փորձել եմ կապվել ՊՆ-ի հետ, ոչ մի բան չեն ասում։ Մենք հույսով սպասում էինք, որ տղաները բոլորը կգան, բայց ինչո՞ւ 5 հոգու բերեցին, ինչո՞ւ ամուսինս չեկավ, չեմ կարող ասել: Հետո ասում էին՝ ամսի 1-ին՝ չեղավ, հիմա էլ խոսակցություն է գնում, որ ամսի 6-ին, իբր, տղաները գալու են»,- ասել է մեր զրուցակիցը։

Գ երիների նոր խմբի վերադարձ է սպասվում

Նրա խոսքերով` հարազատները նախապես չեն տեղեկանում, թե ովքեր են Բաքվից տուն վերադառնում, մինչև հայրենիքում չեն լինում։ Գ երեվարվածի կինը նշել է, որ հանդիպել է դեկտեմբերի վերջին հայրենիք վերադարձած պայմանագրայիններին, նրանք ևս տեղյակ չեն եղել, որ մի մասը տուն է վերադառնում։

Գ երիների նոր խմբի վերադարձ է սպասվում

Նոյեմբերի 16-ին գ երեվարված և Բաքվում գտնվող զինծառայողների ընտանիքները դեռ չեն ստացել աշխատավարձի մի մասը։ Լիլիթը տեղեկացրեց՝ մոտ 280 հազար դրամ պետք է ստանար ամուսինը դեկտեմբեր ամսվա համար, բայց փոխանցել են միայն 130 հազար դրամ։ Պետությունն էլ չի վճարել միանվագ 300.000-ական դրամները՝ որպես գ երեվարվածի ընտանիքի։ «Ես զանգեցի, ճշտեցի, իրենց ասելով այդ որոշումը վերաբերում է միայն 44-օրյայի գ երիներին, նոյեմբերի16-ի գ երիների մասին ոչ մի ցուցում չունեն»,- ասել է Լիլիթը։ՀՐԱՊԱՐԱԿ TV