Пт. Июн 14th, 2024
Կարդացեք նաև՝

Սյուզան Սիմոնյանը գրում է. Թուրքերը ձեռք չեն քաշում միջանցքի գաղափարից, ձգտում են մեր հաշվին հարստանալ եւ ճանապարհ հարթել։ Այդ ճանապահի տեր հանդիսացող մեր երկրի անունն էլ

վերջում են նշում, Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից հետո։ Բայց դե, կարող էին ընդհանրապես էլ չնշել։ Մեզ հաշվի առնող կա՞։ Մեկ է, մենք արժանապատվություն չունենք։ Չենք էլ
հիշում դա ինչ է։ Ուղղակի ոտատակ ենք ընկած։
՛՛Թուրք դեպուտատ

Շամիլ Այրիմը Բաքվում ասուլիս է տվել, հիշեցրել Ալիևի խոսքերը, որ Զանգեզուրի միջանցքով է անցնում ճանապարհը դեպի խաղաղություն նշելով, որ այդ միջանցքը կարևոր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանի

երկրների համար։ Այդ միջանցքի բացումը կհանգեցնի տարածաշրջանի երկրների հարստացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը։ Դա պատմական Մետաքսի ճանապարհի

երթուղիներից մեկն է ու մեզ համար շատ կարևոր է։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը շատ արագ կստորագրեն խաղաղության պայմանագիրը։՛՛ Հ. Գ. Մեջբերումը թարգմանել եմ թելեգրամից։