Пт. Июн 14th, 2024

Դժվար է ընտրել այնպիսի ֆիլմ, որը հնարավոր կլինի դիտել ամբողջ ընտանիքով, հատկապես, երբ տարբեր տարիքի մարդիկ են հավաքվում: Իհարկե, կարելիէ  միշտ դիմել ավանդական դասական ժանրին: Այս հոդվածում ArmLur.am-ը ներկայացնում է 5 ֆիլմ, որոնք խորհուրդ է տրվում դիտել ամբողջ ընտանիքով:

«Քրիստոֆեր Ռոբին»

Տարի` 2018

Երկիր` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

Ռեժիսոր` Մարկ Ֆորսթեր

Գլխավոր դերերում` Յուեն Մակգրեգոր, Հեյլի Էտվել, Մարկ Հետիսս և այլք:

Սա հուզիչ պատմություն է, որն անգամ նոմինացվել էր «Օսկարի»` «Լավագույն տեսողական էֆֆեկտ» կատեգորիայում: Սյուժետով գլխավոր հերոսը վաղուց ընկղմված է միայն  առօրյայի մեջ, սակայն մի անգամ նորից հանդիպում է արջուկ Վինիին: Միասին նրանք ուղևորվում են կախարդական անտառ` փնտրելու ընկերներին, որոնց կարծես թե օգնություն է պետք:

Ի դեպ, Մարկ Ֆորսթերի ֆիլմոգրաֆիայում ևս մեկ ընտանեկան ֆիլմ կա, որի սյուժեն հիմնված է մանկական հայտնի «Կախարդական երկիր» գրքի վրա:

«Տարածիր թևերդ»

Տարի` 2019

Երկիր`Ֆրանսիա, Նորվեգիա

Ռեժիսոր` Նիկոլյա Վանյե

Գլխավոր դերերում` Ժան-Պոլ Ռուվ, Մելանի Դոտեյ, Լուիս Վասկես և այլք

Սա արկածային պատմություն է դեռահասա Թոմի և նրա հոր մասին: Այս ֆիլմը ներառված է 250 լավագույն ֆիլմերի շարքում: Տղայի համար հետաքրքիչ չէ վայրի բադերին ուսումնասիրելը, սակայն ի վերջո հայրիկի գործերը նրան գրավում են և նա որոշում է օգնել իր հայրիկին, որպեսզի փրկեն թռչունների մի քանի տեսակների:

Գանգրահեր Սյուն

Տարի` 1991

Երկիր` США

Ռեժիսոր` Ջոն Հյուզ

Գլխավոր դերերում` Էլիսան Պորտեր, Ջեյմս Բեդուշի, Կելլի Լինչ և այլք

Ջոն Հյուզն ընտանեկան ֆիլմեր ստեղծելու իսկական վարպետ է. նա սցենարներ է գրել այնպիսի ֆիլմերի համար, որոնք են «Մենակ տանը», «Բեթհովեն»: Հանդիսատես շատ է սիրում նրա հատկապես «Գաբգրահեր Սյու» ֆիլմը:

«Մնալ ինձ հետ»

Տարի` 1986.

Երկիր` ԱՄՆ

Ռեժիսոր` Բոբ Ռայներ Роб Райнер.

Գլխավոր դերերում` Ուիլ Ուիտոն, Ռիվեր Ֆենիքս, Կորի Ֆելդման

Սա չորս ընկերների մասին մի պատմություն է, որոնք որոշում են փնտրել կորած տղային: Այս ֆիլմը հայտնի դարձրեց բոլոր դերասաններին:

Ծրագիր «Ադամ»

Տարի` 2022

Երկիր` ԱՄՆ

Ռեժիսոր` Շոն Լեվի

Գլխավոր դերերում`Ռայան Ռեյնոլդս, Ուոկեր Սկոբել, Մարկ Ռուֆալո, Ջենիֆեր Գարներ, Զոի Սալդանա

Այս ֆիլմը նվիրված է ժամանակի մեջ ճանապարհորդությանը: Ֆիլմի գլխավոր հերոսը ստիպված է կատարել վթարային վայրէջք, որտեղ հանդիպում է ինքն իրեն` 12 տարեկանում:

Նյութի աղբյուր