Вс. Апр 21st, 2024

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար: Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն էլ X-ի իր էջում տեղեկացրել է, որ Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։

«Քննարկումները կշարունակվեն վաղը, ինչպես նախատեսված է»,- հավելել է նա։

Նյութի աղբյուր