Чт. Фев 29th, 2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը։ Նա իր խոսքում սուտ է որակել այն պնդումները, որ Կրեմլն այս հարցում կարող էր որևէ կապ ունենալ։

«Արևմուտքում այս բոլոր շահարկումները մատուցվում են որոշակի տեսանկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել էր «Embraer» ինքնաթիռը։ Այնտեղ գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ Ուղևորների ցանկում կար նաև Եվգենի Պրիգոժինի անունը։

Նյութի աղբյուր