Вс. Апр 21st, 2024

Օգոստոսի 24-ին՝ առավոտյան 7։00-ին ՆԳՆ հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջից աղջիկ է նետվել ցած։ Մեկնած խումբը պարզել է, որ նշված աղջիկը հանդիսանում է 2001 թ ծնված Մ․ Ն-ն, ով նույն օրը 6։55-ին ինքնասպանություն է գործել՝ կամրջից ցած նետվելու միջոցով։

Այս մասին Hayastan.news-ին՝ ինքնասպանության վերաբերյալ հարցին ի պատասխան հայտնեցին ՆԳՆ լրատվության վարչությունից, որտեղից նաև հավելեցին, որ կատարվում է նախաքննություն։

Hayastan.news-ի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած աղջիկը Ախալքալաքի Սուլդա գյուղից է, Երևանում ուսանող էր։