Сб. Апр 20th, 2024

Ինչպե՞ս արագ բարձրացնել ճնշումը․ այս խորհուրդներն իսկապես կարող են օգնել։

Վիճակագրության համաձայն, կանայք ավելի են հակված ունենալ ճնշման տատանման խնդիր, քան՝ տղամարդիկ։ Կանանց մոտ ճնշման խնդիրների մասին է վկայում այն հանգամանքը, եթե իրենց մոտ ցուցիչը 100/60-ից ներքև է, իսկ տղամարդկանց մոտ՝ 110/70-ից։

Ահա 5  միջոց, որոնք կօգնեն արագ բարձրացնել ճնշումն առանց դեղի օգնության

1․ Կեր թթու որևէ բան։ Թթու վարունգը, աղի պանիրը կամ այլ թթու և աղի սնունդը հանդիսանում է ամենից արագ օգնողը, եթե ճնշումն իջել է։ Սակայն վտանգավոր է չափից շատ դրանց ուտելը, քանի որ դրանք նպաստում են օրգանիզմում հեղուկի ավելի երկար մնալուն։

2․ Ջուր խմեք։ Խմեք մեկ կամ, եթե կարող եք՝ երկու բաժակ ջուր։ Հեղուկը կմեծացնի արյան ծավալը։

3․ Զուգագուլպա հագեք։ Սա հիմնականում օգտագործում են, որպեսզի քչացնեն երակների ցավը։ Սակայն դրանք նաև արյան ծավալն են փոքրացնում ոտքերում։

4․ Ճիշտ դիրք ընդունեք։ Եթե նստած եք, ապա ոտքը ոտքին գցեք։ Այդպես դուք կփոքրացնեք արյան ծավալը ոտքերում և կբարձրացնեք ճնշումը։

5․ Խմեք սուրճ կամ թեյ։ Սա ամենահայտնի միջոցներից մեկն է։ Կոֆեինը իսկապես կարող է բարձրացնել ճնշումն այն մարդկանց մոտ, ովքեր սուրճ հազվադեպ են խմում։ Թեյն էլ, իր հերթին, սուրճից ոչ պակաս կարող է օգնել ճնշման հարցում։

Նյութի աղբյուր