Пн. Фев 26th, 2024

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, ամենայն հավանականությամբ՝ պատճառը դարձյալ անօդաչու սարքերի հարձակման վտանգն է:

Այս մասին , «Ռիա նովոստի»-ին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Ավելի ուշ լրատվամիջոցին հենց օդանավակայանից են հաստատել է աշխատանքի դադարեցման տեղեկությունը

«Օդանավակայանի վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով «Վնուկովո»-ում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 09:40-ից օդանավերի ընդունման և բաց թողնման վրա: Անվտանգության նկատառումներից ելնելով, որոշ թռիչքներ վերահղվել են Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդային նավահանգիստներ»,- ասվում է օդանավակայանի պարզաբանման մեջ:

Ավիացիոն իշխանությունների փոխանցմամբ՝ օդային տարածքը փակ է ոչ միայն «Վնուկովո»-ի, այլև Կալուգայի օդանավակայանի վրայով «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։

Հինգշաբթի գիշերը մայրաքաղաքի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններն արդեն դադարեցրել էին աշխատանքը։ Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ-ն, զինվորականները խափանել են անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու Կիևի փորձերը Ռուսաստանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի շրջանում։

Նյութի աղբյուր