Сб. Июн 15th, 2024

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր մահացած զինվորի գործով կա ձերբակալված, ArmLur.am-ի տեղեկություններով՝  մահացած զինվորը Գեղարքունիքի մարզից է, իսկ ահա նրա վրա կրակողը Վայոց Ձորի մարզից է: Կրակողին իրավապահները ձերբակալել են: Տղաների միջեւ թեման տղայական ռազբորկան է եղել, յուրաքանչյուրը փորձել է թեմայի մեջ այսպես ասած ինքնահաստատվել, որն էլ ճակատագրական դարձավ զինվորիներից մեկի համար:

Նշենք, որ քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր