Вт. Мар 5th, 2024

«Կոմերսանտը», վկայակոչելով ռուսական պետական ապարտի պաշտոնյայի, գրում է, որ Ռուսաստանը առաջարկել էր բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայն էին ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Տարածաշրջանային իրավիճակին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, այնտեղով Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ կմատակարարեին ինչ անհրաժեշտ է, իսկ մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, կբացվեր Լաչինի ճանապարհը։

«Նման տարբերակը բարձր աստիճանի պատրաստավածության էր բերված»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը։

Բայց, նրա խոսքով, Ղարաբաղի հայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։ Հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը և փոխզիջումը տեղի չունեցավ։

«Կոմերսանտի» զրուցակցի փոխանցմամբ, Մոսկվայում իրավիճակը շատ լուրջ են գնահատում և համարում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։

«Իրավիճակը ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որ ձեռնարկում ենք մենք, արևմտյան, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում։ Բաքուն հետ չի գնում», – ասել է պաշտոնյան, հավելով, որ Ղարաբաղի իշխանությունները ևս համառում են, մասնավորպես, մերժել են Աղդամի ճանապարհն օգտագործելու տարբերակը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նյութի աղբյուր