Сб. Апр 13th, 2024

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մեսրոպ Գ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ա. Արտուշյանի կողմից նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: