Пт. Фев 23rd, 2024

Ռումինիայի Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում՝ Բուխարեստից 10 կմ հեռավորության վրա, շաբաթ երեկոյան մի քանի պայթյուն է հնչել մի քանի ժամ տարբերությամբ, որի հետևանքով 50 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք vesti.ru-ից։

«Առնվազն մեկ մարդ մահացել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել Ռումինիայի Կրևեդիա գյուղի հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով», — հայտնում է լրատվամիջոցը հղում կատարելով իր աղբյուրին։

Ինչպես նշվում է, առնվազն երեք պայթյուն է գրանցվել։ Միջադեպի հետևանքով հրդեհվել են գազի բաքերը և հարակից շենքը։ Տուժածների թվում կան հրշեջներ և իրավապահներ։

Նշենք նաև, որ դեպքի վայրի մոտ ապրող բնակիչները տարհանվել են։