Пн. Фев 26th, 2024

«ԼՂ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից» հայտնում են՝ «Պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի եվ ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար:

Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների:

Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր:
Շրջաններում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում այդ ուղղությամբ», նշված է հաղորդագրությունում։

Նյութի աղբյուր