Вс. Апр 21st, 2024

Այս պահին Երևանի Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հավաքվել են 300-ից ավելի քաղաքացներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը լսի և ընդառաջի իրենց պահանջներին: Հայտնում է shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասում էր. «Հավաքվել ենք նրա հետ կապված, որ ուզում են օրենք ընդունեն, որ վրացական համարանիշներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է մուծեն մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը:

Քանի որ, օրենքը դեռ քննարկման փուլում է, մենք հավաքվել ենք, որպեսզի կանխենք օրենքի ընդունումը: Քանի որ, Վրաստանից կարող ենք ավելի ու թարմ մեքենաներ ներմուծել, վճարել տարեկան պետական մուծումները, որը վերջերս է կրկնապատկվել, առաջ եթե մուծվում էր նույն մեքենայի համար 250 000 դրամ, ապա հիմա պետք է մուծենք 500 000 դրամ, որին մենք ստիպված համաձայնել ենք, բայց չենք կարող համաձայնվել, նույնիսկ ֆիզիկապես պատրաստ չենք այդ նոր ընդունվելիք օրենքին:

Այսինքը, եթե մենք արդեն մեքենան գնել ենք, ապա ստիպված ենք Վրաստանում մատչելի գնով վաճառենք, որպեսզի այդ մեքենայից ազատվենք, փոխարենը գնենք այստեղից ավելի տեխնիկապես վատ վիճակում գտնվող և հին տարեթվի մեքենա, որը արդեն իսկ վտանգում է թե մեր կյանքը, թե շրջակա միջավայրը:

Նյութի աղբյուր