Сб. Апр 20th, 2024

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված արջի քոթոթին։

Օպերատիվ են գործել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները, ովքեր վիրավոր քոթոթին տեղափոխել են հատուկ վայր։

Բավականին ուշացումով դեպքի վայր են բարեհաճել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Ժամանել են նաև Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը, ովքեր էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Նյութի աղբյուր