Сб. Июн 15th, 2024

Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես են գիշերն անհայտ անձինք կրակոցներ արձակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ։

ArmLur.am-ին այս դեպքով մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած և ներս մտած անձինք երկուսն են եղել, որոնք, ըստ իրավապահ համակարգի պարզած տեղեկությունների, եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ այս երկու անձինք էլ ձերբակալված են։ Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միջադեպի ժամանակ ներսում չի եղել։

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր