Пн. Фев 26th, 2024

Մոտ 1 ժամ առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից 22 տարեկան ուսանողի են առևանգել, մյուսին հարցաքննում են: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Սա արդեն վերջն է, ռուս խաղաղապահները, որոնք անցկացնում էին ուսանողը երեխաներին և իրենց քաղաքացիներին, այսօր, եթե չեմ սխալվում, վերջին օրն էր, և տեղի է ունենում նման դեպք: 21 տարեկան տղա ուսանողներից մեկին արդեն տարել են, մյուսին հարցաքննում են: Լենցովը որ գնաց, պարզվում է՝ պատճառ կար գնալու: Այս պահին ամեն ինչը, կարելի է ասել՝ նախապատրաստված էր»,- ասաց Պետրոսյանը՝ կոչ անելով ժամը 5-ին հավաքվել հրապարակում և որոշել հետագա անելիքները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝