Пн. Май 20th, 2024

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով։ Այս մասին որոշումը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածը` կարգադրում եմ.

Միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել՝ Անդրեա ՎԻԿՏՈՐԻՆԻՆ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան:

Նյութի աղբյուր