Чт. Фев 29th, 2024

Հրապարակը գրում է

Մենք գրել էինք, որ Վարդենիսում թվով տասը զինվոր սննդային թունավորման հետևանքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, իսկ ահա ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ արձանագրվել է թունավորման ընդամենը մեկ դեպք:

 

Քիչ առաջ զինվորներից մեկի ծնողը կապ հաստատեց մեզ հետ նշելով, որ ոչ թե տասը զինվոր է հոսպիտալացվել, այլ արդեն 35: Մեր զրուցակցի խոսքով՝ ևս 25 զինվոր հոսպիտալ է տեղափոխվել: Զինվորները բոլորն այս պահին հոսպիտալում են: