Вс. Апр 21st, 2024

Oragir.news-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասում օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացած զինծառայող Շավարշ Ակինյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր, 1 տարի 10 ամսվա զինծառայող։

Հարևաններն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ Շավարշը մի քանի օրից պետք է արձակուրդ գար․

«Տան ավագ որդին էր, շատ խելոք, խելացի տղա էր, լավ ընտանիք ունի, լավ ծնողներ, երբեք վատը չենք լսել։ Դպրոցը գերզանց ավարտել, ընդունվել էր համալսարան, զորացրվելուց հետո պետք է ուսումը շարունակեր»։