Вт. Мар 5th, 2024

Այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը եւ լուսանկար հրապարակել:

«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։

Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ։

Ովքեր ունեն հնարավորություն միացեք մեզ։

Ամենայն հավանականությամբ գիշերելու ենք այստեղ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 40 տոննա ալյուր է ուղարկել Արցախ:

Նյութի աղբյուր