Вт. Мар 5th, 2024

Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։

Վերջին՝ 12-րդ տուրում հայ շախմատիստները 3:5-2:5 հաշվով հաղթել են Հնդկաստանը ներկայացնող Six-pack թիմին ու վաստակել 17 միավոր:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:

14-ամյա Ալբերտո Աթոյանը 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը գրանցել առաջնության 286 մասնակիցների մեջ: Աթոյանը նաև 170 կետով բարելավել է իր վարկանիշն արագ շախմատում:

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է WR Chess թիմը, որը հավաքել է 22 միավոր։ Լավագույն եռյակում են նաև Freedom (20 միավոր) ու Team MGD1 (17 միավոր) թիմերը։ Kompetenzakademie Allstars թիմը, որի կազմում խաղում էր Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, 13 միավորով գրավել է 11-րդ տեղը։ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:5-2:5 հաշվով հաղթել էր Kompetenzakademie Allstars-ին։

Նյութի աղբյուր