Пт. Фев 23rd, 2024

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, իր թիմակիցների հետ շարունակում է քարոզարշավը երևանյան բակերում։ Նա այսօր նույնպես Աջափնյակում է։

«Ոչ մի հարց էլ մի տվեք, գնացեք ստեղից»,- քիչ առաջ ասաց մի կին՝ դիմելով Ավինյանին։

«Ինչի համար, ինչի համար եք այդպես ասում։ Գոնե ասեք, մենք էլ հասկանանք, մենք էլ մեր սխալները հասկանանք»,- արձագանքեց Ավինյանը։

«Այս պատերազմի չկազմակերպվածությունից սկսած»,- ասաց կինը ու մտավ իր բնակարանը՝ դուռը փակելով Ավինյանի երեսին։