Вс. Апр 21st, 2024

ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն` ուժային կառույցներն ակտիվ քննարկումների մեջ են ու ամեն ինչ անում են, որ քրեակատարողական ծառայության պետ նշանակեն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին։ Իսկ թե որքանով ուժային կառույցների ցանկալի թեկնածուն ՀՀ վարչապետի սրտով կլինի, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերը այսօր գրել էր, որ քաղաքական իշխանությունները ՔԿ ծառայության պետի նշանակման հարցը չեն թողել ՀՀ արդարադատության նախարարի որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՔԿ ծառայությունը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, իրավական համակարգում քննարկել են, որ բանտապետի հարցը այն հարցն է, որ անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառույցը խիստ կարեւոր ու պատասխանատու է։

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր