Сб. Апр 20th, 2024

Օգոստոսի 30-ին, ժամը 17:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի և Լոռու մարզերի միջակայքում մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են և հայտնվել անանցանելի վայրում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օգոստոսի 31-ին, ժամը 00։20-ին որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են և վերսկսվել առավոտյան՝ ժամը 08։00-ի սահմաններում․ կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք:

Պարզվել է, որ Անտառաշեն գյուղի սարերում «Toyota» մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մ սահել է դեպի ձորակը։

Փրկարարներն անվնաս հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ․ Հ․, ծնված 1994 թ․ և Թ․ Է․ Ս․, ծնված 1951 թ․) և ուղեկցել գյուղ։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա

Նյութի աղբյուր