Сб. Апр 20th, 2024

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

«Զոհեր և վիրավորներ չկան», — ավում է հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։