Вс. Апр 21st, 2024

Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում բեռնատարը հատել է արգելապատնեշը եւ բախվել ուղեւորատար ավտոբուսին: Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 43 մարդ, հաղորդում է А Haber-ը:

 

Բեռնատարի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի եւ ընթացքի ժամանակ բախվել ուղեւորատար ավտոբուսին: