Сб. Апр 13th, 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ կառավարությունում «աշնանը կհաշվեն ճտերը», եւ մի քանի նախարար հրաժարական կտա պաշտոնից։ Անգամ փոխարինողների անուններն են սկսել շրջանառվել: Հեռացողներից մեկը, ըստ լուրերի, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։

Ըստ կառավարության աղբյուրի՝ Մինասյանին փոխարինողների ցանկում առաջինը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, ով գլուխը կախ՝ իր գործն է անում միջազգային ատյաններում:

Շրջանառվում է նաեւ բոլոր ժամանակներում թեկնածուների շարքում պտտվող մի անուն` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունը, ով, կարելի է ասել, թիմի միակ իրավաբանն է, ուստի ամեն անգամ գործադիր նրա անցումը կանխվել է։ Մեզ ասացին, որ դեռեւս Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը հակված է եղել Եղիշե Կիրակոսյանին նշանակել, սակայն Անդրեասյանն ամեն ինչ արել է, որ իր մտերիմ ընկերը նշանակվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուր