Вс. Апр 21st, 2024

Օգոստոսի 12-ին, ժամը 01։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ ՊԵԿ-ի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Ford» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1986 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ա. Ա․-ն մահացել է, իսկ Հ. Մ․-ն հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․Կ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարներն Ա. Ա․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Նյութի աղբյուր