Сб. Апр 20th, 2024

Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։

Լրագրողի հարցը — «Արդյո՞ք «Զանգեզուրի միջանցքի» հարցը խաղաղության բանակցությունների մաս է կազմում»

Պատասխան — «Տեսե՛ք, դուք ասում եք միջանցք, ի՞նչ միջանցքի մասին է խոսքը։ Նրանք իրավունք չունեն միջանցք ակնկալել․ եթե խոսքը 2020թ նոյեմբրի 9-ի եռակողմ հայտարարության մասին է այնտեղ միայն մեկ միջանցք կա՝ դա Լաչինն է։ Սա ցույց է տալի Ադրբեջանի ագրեսիվությունը և ոչ իրավաչափությունը»։

Փաշինյանը դիմելով լրագրողին ասաց, որ Ադրբեջանցիները հասել են իրենց ուզածին և նույնիսկ լրագրողն է իր բերանով ասում միջանցք։

«Իսկ ձեզնից որևէ մեկը հարցրել է Ադրբեջանին ի՞նչ միջանցքի մասին է խոսքը»։

«Երբ ես ասում եմ Լաչինի միջանցք ես կարող եմ ցույց տալ փաստաթուղթ, որի տակ իմ և Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է, և որը շատ հեշտությամբ կարող եք գտնել։ Ուրիշ որևէ միջանցքի մասին աշխարհում, ընդհանրապես, և պատմության մեջ գոյություն չունի նույնպիսի փաստաթուղթ, որը ենթադրում է, որ Հայաստնի տարածքով պետք է միջանցք աշխատի այն տրամաբանությամբ, որը Ադրբեջանն է առաջ բերում»- հավելել է վարչապետը։

https://auroranews.am/news/2023-09-02-inch-mijantsq-adrbejantsinery-iravunq-chunen-mijantsq-aknkalel-nikol-pashinyan