Вс. Апр 21st, 2024

Կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձին շրջափակված ԼՂ-ի իրավիճակին: Իր գրառման մեջ նա մասնավորապես ասել է.

«Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում դիմակայել ամիսներ տեւող ու մահացու շրջափակմանը։

Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից:

Եվ դադարեցրե՛ք հերթական ցեղասպանությունը»:

Նյութի աղբյուր