Пн. Фев 26th, 2024

Այսօր հրդեհ է բռնկվել մանկական այգում: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, այսօր մանկական այգում բռնկված հրդեհը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Կոմայգում գտնվող ատրակցիոններից մեկում։

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ասաց որ ատրակցիոնը չգործող էր, նաև հրշերջներից տեղում ճշտել է, որ տուժածներ, բարեբախտաբար, չկան։ Սակայն հրդեհի բռնկման պատճառների մասին ոչ մի տեղեկություն չկա։

Իսկ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից խնդրեցին կապ հաստատել ՆԳՆ լրատվականի հետ՝ չմեկնաբանելով կատարվածը

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում անհայտ պատճառներով հրդեհ էր բռնկվել մանկական այգում, որի տեսանյութը տարածել էր Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

Նյութի աղբյուր