Вс. Апр 21st, 2024

«Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»:

Այսպիսի կարծիք սեպտեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարցազրույց տալով իտալական La Repubblica թերթին՝ քննադատության ենթարկելով ՀԱՊԿ-ին։

Սակայն հետաքրքիր է, որ այսօր Փաշինյանի կառավարության գլխավոր անդամներից մեկը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կոչ է արել սև ու սպիտակ գնահատականներ չտալ գործընկերների մասին։ «ՄԵնք չպետք է սև ու սպիտակ գնահատական տանք այս կամ այն գործընկերոջ գործողություններին կամ աջակցության որակին»,- հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պետք է խորը վերլուծել և հասկանալ, թե ինչ դերակատարների ու գործողությունների պակաս կա։

Այսինքն, ստացվում է կառավարության երկու ներկայացուցիչները նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան

Նյութի աղբյուր