Чт. Фев 29th, 2024

«Այաքսի» տեխնիկական տնօրեն Սվեն Միսլինտատը բացատրել է, թե ինչու Ամստերդամի ակումբը չի իրականացրել  «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը:

Ֆունկցիոների խոսքով՝ խոսքը Սպերցյանի ֆուտբոլային հմտությունների մասին չէ, այլ այն, որ նա խաղում է Ռուսաստանում։ «Նա կարող էր «Այաքս»-ում դառնալ «Մանչեսթեր Սիթի»-ում Քեվին դե Բրույնեի նման մեկը: Նա յուրահատուկ խաղացող է, նրա նմաններին այդ գումարով հնարավոր չէ գտնել», – ասել է նա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ամռանը Սպերցյանով հետաքրքրված են եղել Գերմանական Բունդեսլիգայի ակումբները, որոնց մի մասը շարունակում է մինչ օրս հետաքրքրություն պահպանել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:

Նյութի աղբյուր