Чт. Фев 29th, 2024

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով հինգշաբթի այցով ժամանել է Թբիլիսի, ասել է, որ Վրաստանը դեռ «շատ աշխատանք ունի» անելու Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարեցին, որ պատրաստ են Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։

Միաժամանակ թեկնածուի կարգավիճակ արդեն տրվել է Ուկրաինային ու Մոլդովային։ Վրաստանն ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև այս տարեվերջ։

Նյութի աղբյուր